Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ առաջնագծում գտնվող զինվորների համար լուծվում է խմելու ջրի խնդիրը։ Արդեն 1 շաբաթ է՝ առաջնագծի մոտ 15-ից ավելի պոստերում ծառայություն կատարող զինվորներ կանոնավոր ստանում են 24-ժամյա ջրամատակարարում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Ի՞նչ հողեր տալու մասին է խոսքը, երբ պոստերում արդեն լուծվել է խմելու ջրի խնդիրը։ 15-ից ավելի պոստեր արդեն ունի ջուր։ Պոստերում կառուցվել և կառուցվում են բաղնիքներ, ինչը հնարավորություն է տալիս մեզ, կարելի է ասել, ամեն օր լոգանք ընդունել։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը անակնկալ այցեր հաճախակի է կատարում, որի ժամանակ ստուգում է ինչպես մեր հագուկապը, այնպես էլ սնունդը»։ Մանրամասները`
http://shamshyan.com/hy/article/2016/08/24/93619/