Վլադիմիր Պուտինը Արևմուտքին մեղադրել է ուկրաինացիներին թնդանոթի միս դարձնելու մեջ: Ռուսաստանի նախագահը երկրի հետախուզության 100-ամյակի առիթով հայտարարել է, որ Արևմուտքը իրականությունից կտրվել է և համառորեն չի ընդունում միաբևեռ աշխարհի ավարտը: Պուտինը հետախուզությանը հանձնարարել է ակտիվանալ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացումն ապահովելու համար: