Ռուսաստանի խորհրդանիշը՝ Վասիլի Երանելու տաճարը, որ գտնվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում, իր մեջ ներառում է 10 եկեղեցի։ Նրանցից մեկը կրում է հայ առաջին կաթողիկոս սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։
Եկեղեցու անվանակոչումը պատահական չի եղել։ Այն Իվան Ահեղ ցարի շնորհակալությունն է հայ ժողովրդին մոնղոլ֊թաթարական լծի թոթափման արշավանքում անուրանալի մասնակցության համար։
Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանն այցելել է Վասիլի Երանելու հոյակերտ տաճար՝ մեր հայրենակիցներին մանրամասն ներկայացնելու այս ճարտարապետական գլուխգործոցի պատմությունն ու նրանց համար բացահայտելու այնտեղ գտնվող Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցու կարևորագույն խորհուրդը։