Վաղ մանկության շրջանում երեխաների կերակրման ճիշտ գործելակերպը և կրծքով կերակրմանը զուգահեռ ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը վաղ մանկության զարգացման, մանկական հիվանդացության և մահացության իջեցման կարևորագույն նախադրյալներն են: Այս նպատակով «Քյավառ» ՀԸ տաղավարում անցկացվել է «Կարևոր է կյանքի առաջին 1000 օրը» խորագրով հեռուստավիկտորինա, որին մասնակցել են մայրիկներ` Գավառի, Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններից: