ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՔԱՌԱԿՈՒՍԻՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ - Կիսաբաց լուսամուտների խմբագրությանը հասցեագրված հեթական նամակն Արագածոտնի մարզի Աղձք գյուղից էր: Նամակի հեղինակը Համլետ Սարգսյանն էր: 46-ամյա այս տղամարդը պատմում էր իր 7 հոգանոց ընտանիքի մասին, որը մի քանի օրից պետք է համալրվեր ևս մեկ անդամով: Նամակում Համլետը Կիսաբաց լուսամուտների ողջ անձնակազմին հրավիրում էր իրենց տուն, որպեսզի, նրա իսկ խոսքերով, հայ երիտասարդ ընտանիքները տեսնեն, թե ինչպես են իրենք պայքարում ապրելու և ընտանիքը համերաշխ պահելու համար: Համլետն իր ընտանիքի օրինակով ուզում էր ցույց տալ, որ նույնիսկ երկսենյականոց խարխուլ տնակում կարելի է երջանիկ լինել և, որ երջանկությունը բոլորովին պայմանավորված չէ քառակուսի մետրերով:
ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 19:20 ATV-ի եթերում!!!