ԱՄՆ-ի Ալաբամա նախանգի Բիրմինգհեմ քաղաքի Legacy մարզադահլիճում տեղի ունեցավ աշխարհի նախկին կրկնակի չեմպիոն Վիկ Դարչինյանի մենամարտը մեքսիկացի բռնցքամարտիկ Սերխիո Ֆրիասի հետ:
8 ռաունդանոց մենամարտում 40-ամյա Դարչինյանը բավական ակտիվ է սկսել պայքարը, սակայն 2-րդ ռաունդի միջնամասում ծանր հարված է բաց թողել մրցակցից և նոկաուտի ենթարկվել: Նշենք, որ սա հայազգի բռնցքամարտիկի պրոֆեսիոնալ կարիերայի 52-րդ մենամարտն էր և ընդամենը 6-րդ պարտությունը: