ՄԵԿԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ԲՈԼՈՐԸ՝ ՄԵԿԻ - Արշակը, Գրիգորը, Արտյոմը, Արամայիսը, Հակոբը…Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի տղաներն են: Համագյուղացիներ, համադասարանցիներ, լավ ընկերներ ու հարևաններ լինելուց բացի տղաներն այսօր նաև հուսալի գործընկերներ են: 16, 17 տարեկանում նրանք արդեն աշխատանք ունեն. աշխատավայրը գյուղում գտնվող 3600 քառակուսի մետր կաղամբի ցանքատարածությունն է: Սեփական նախաձեռնությամբ նրանք որոշեցին իրենց փոքրիկ բիզնեսը ստեղծել, ու ավարտական դասարանում այդքան անհրաժեշտ գումարները չթողնել ծնողների ուսերին: Կյանքում ու նաև աշխատանքի մեջ տղաները փորձում են օգնել մեկը մյուսին, համատեղ հաղթահարել բոլոր դժվարություններն ու առաջնորդվել 1-ը բոլորի համար, բոլորը՝ 1-ի կարգախոսով: Գյուղական առօրյայի դժվարություններից հասունացած տղաներն իրենց հասակակիցներին խորհուրդ են տալիս լինել ավելի ինքնուրույն. Նրանց համոզմամբ կյանքի ուղին պետք է հարթել սեփական ջանքերով:
Դիտեք դեկտեմբերի 14-ին 20:00-ին ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻՑ ներս:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 20:00 ATV-ի եթերում!!!