ՄԵՐ ՏԱՆ ԵՂԱՆԱԿԸ - Երեք սենյականոց տան երկու սենյակները բաժանված են գորգով: Ներթափանցող անձրևի հոսքից էլ ընտանիքը պաշտպանվում է պատուհաններին փակցված երկշերտ պոլիէթիլենե թաղանթով: Ղարիբյանների տան եղանակը գրեթե չի տարբերվում դրսի եղանակից. տանիքն անգամ չի կարողանում փոխել այն: Ընտանիքի տատիկին՝ տիկին Սիրանուշին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում բոլորն են ճանաչում. Արդեն 30 տարի նա գյուղի հացթուխն է: 5 հոգանոց այս ընտանիքի օրվա հացը վաստակում են տիկին Սիրանուշն ու նրա որդին՝ Հունանը: Նա ամեն օր գյուղում տարբեր աշխատաքներ է կատարում` փորձելով մոր բերած հացին մեկն էլ ավելացնել:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 18:30 ATV-ի եթերում!!!