Ների՜ր ինձ մա՜յր իմ
Քո խենթ զավակին,
Թե նեղացրել է
Քո շա՜տ նուրբ հոգին,
Թե ուրացել է
Սրտիդ բաղձանքին
Ականջ չի դրել
Քո խրատներին:
Իսկ լուռ ու տանջված
Անքուն գիշերներ,
Որ լուսացրել ես
Խենթիս պատճառով՝
Ների՜ր ինձ մա՜յր իմ,
Որ չեմ հասկացել,
Ցավդ չզգալով
Քեզ չեմ խղճացել:
Հիմա զղջում եմ
Չարածիս համար,
Լալիս եմ անվերջ
Քո հոգուն մատաղ,
Գիշերն է վկա
Իմ սուրբ աղոթքին՝
Ների՜ր ինձ մա՜յր իմ
Քո խենթ զավակին,
Դու իմ պահապան հրեշտակ անգին...
Հեղ՝. Էմմա Գրիգորյան