ՍԵՔՍՈՒԱԼ ՖՈՒՆԿՑԻԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՈՉ ԳՈՆԱԴԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՄԱՍ 2 Սեքսուալ ֆունկցայի կարգավորման համար անհրաժեշտ են նաև վահանաձև գեղձի հորմոնները: Դրանց կարևոր նշանակությունը սեքսուալ ֆունկցայի մեջ ապացուցված է մի քանի հետազոտություններով: Հիպոթիրեոզի ժամանակ ընկճվում է սեռական ցանկությունը, երբեմն կարող է առաջանալ հիպոգոնադիզմ: Հիպերթիրեոտիկ վիճակը նույնպես ազդում է տեստոստերոնի փոխանակության վրա: Թիրեոիդ հորմոնների ազդեցության տակ ուժեղանում է տեստոստերոնից էստրոգեններ առաջանալու պրոցեսն , ինչի հաշվին երկարում է սերմնաժայթքումից մինչև հաջորդ սերմնաժայթքումն ընկած ժամանակահատվածը: Այլ կերպ ասած` սեռական ցանկությունն ուշ-ուշ է սկսում արթնանալ: Պետք է ի նկատի ունենալ նաև սեքսուալ ֆունկցիայի և ե