Ա՜խ, որքա՜ն կուզեի, որ հոգիդ մեկ օր
Իջներ երկնքից ու ինձ այցի գար.
Առաջվա նման կողք-կողքի նստած՝
Դրվագներ պատմեինք, խոսեինք երկար...
Կպատմեի քեզ, թե քեզնից հետո
Ինչպե՞ս, ինչո՞վ եմ ես մխիթարվում,
Ինչպե՞ս է անցնում կյանքս առօրյա,
Ու՞մ հետ եմ հաճախ նիստուկաց անում...
Կպատմեի քեզ ամե՜ն, ամե՜ն բան.
Առանց կեղծիքի՝ սրտանց, ինչպես միշտ,
Չէի թաքցնի մի գաղտնիք անգամ,
Դուրս կթափեի ամեն ցավ ու վիշտ...
Հարց կտայի քեզ,— Դու չե՞ս զարմանում,
Որ քեզնից հետո ապրում եմ, դեռ կամ,
Ուտում եմ, խմում, զրուցում երկար,
Ժպտում եմ մեկ-մեկ, ծիծաղում անգամ...
Բայց, խոստովանեմ, որ ծիծաղելիս,
Հոգուս մեջ այրող մի ցավ եմ զգում:
Ասես հանցանք եմ գործում այդ պահին՝
Սիրտս ճնշվում է, ցավից կծկվում...
Քեզանից հետո, ասեմ, սիրելիս: