Տորթ "ԷՍԿԻՄՈ"
Մեկ շերտի համար վերցնել 5 ձվի սպիտակուց , պատրաստել բեզե, քիչ -քիչ ավելացնել 2/3 բաժակ շաքարավազ, հետո զգուշորեն 2 լիքը ճ/գ. ալյուր և 2 ճ/գ կակաո: թխել կալկայի վրա 180 աստիճանում մոտ 20 րոպե:
Երկրորդ շերտը թխել նույն կերպ:
Շերտերը միացնել կրեմով:
Կրեմ` 2/3 բաժակ շաքարավազը խառնել 2 ճ/գ. օսլայի(կրախմալ) հետ, վրան լցնել 2 բ. կաթ, հետո ավելացնել հարած 10 ձվի դեղնուցները , վանիլ և եփել մինչև պնդանալը: Առանձին հարել 200գ. կարագ և արդեն սառած եփած զանգվածը քիչ-քիչ ավելացնել կարագին:
Երկու շերտերը միացնել կրեմով, վրան լցնել գլազուր:
Ցանկալի է կտրել 12 ժամ անց, սառը վիճակում: Չափսը 33×34սմ