Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հանդես գալ որպես 1918-1920թթ. Հանրապետության «դե յուրե» իրավահաջորդ։ Սա «իրավունքի ուժի» միջազգային-իրավական զրահ է։ Այն գերակա է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է խորհրդային իրավահաջորդությունից՝ դառնալով Ազգերի Լիգայի կողմից չճանաչված 1918-1920թթ. Ադրբեջանի ժառանգորդը։ ՀՀ իրավահաջորդության վերականգնումը բանակցություն ներում զրկում է Ադրբեջանին խորհրդային սահմանների վրա հիմնված որևէ իրավական պահանջից» իսկ Հայաստաի տալիս բացառիկ հնարավորություն կիրառել միջազգային իրավունքի ուժը։