Տղան գրում է աղջկան.-Սիրելի՛ս քեզ շա՜տ եմ սիրում, քեզ համար կանցնեմ խորը ծովեր ու օվկիանոսներ, կլողամ լավայի մեջ.վաղը կգամ ձեր տուն, եթե իհարկե անձրև չլինի:
Գժանոցի պատին մեքենայի նկար կա,բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացեն,իսկ մի հատ էլ գիժ հեռու նստած ծիծաղում է:Բժիշկները հարցնում են. -Ինչու՞ ես ծիծաղում: Ասում է. -Սրանք ուզում են դուռը բացեն,բայց չգիտեն,որ բանալիներն իմ մոտ է: