
Фильтр
ՀԱՅԱՍՏԱՆ
...ԱՂՈԹՔ
...Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ էր տալիս ու ապա կարկատել իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար, ու երբ ասում էին, թե՝ գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, պատասխանում էր՝ «Այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»։ Պատմում են, որ Մոնթեն երբեք չէր պահում իրեն հասանելիք աշխատավարձը, այլ փոխանցում էր զոհվածների ընտանիքներին կամ մարտի ժամանակ առավել աչքի ընկածներին:
...Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթևամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջևանն էլ՝ հետը։ Այո, մեծ և փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ, չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած՝ հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…
...Երբ երիտասարդ տղաներ են գալիս ու ասում, որ եկել են Արցախի համար զոհվելու, ես նրանց չեմ ընդունում, մեզ պետք են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք էլ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք, կամ կարող ենք պատկերացնել, ցանկացած ազգ, որ հող կհանձնի` դատապարտված է կործանման:
...загрузка
Показать ещёНапишите, что Вы ищете, и мы постараемся это найти!