Անիծում եմ ես այն դաժան օրը
Երբ վերջին անգամ տեսա իմ մորը
Երբ ես ներս մտա ու աչքիս առաջ
Հոծ բազմություն էր,տնքոց ու հառաչ:
Աստված իմ ինչու,ինչու ասա ինձ
Ինչու նա գնաց,լքեց բոլորիս
ՈՒզում եմ գոռալ,որ չխեղդվեմ
Ուզում եմ ճչալ,որ չխենթանամ:
Աստված իմ,Մամա ինչքան սիրուն ես
Ինչքան խաղաղ ես կապույտ շորիդ պես
Իսկ մեխակները,որ ծածկել են քեզ
Նուրբ ու քնքուշ են քեզ նման կարծես:
Մամ ջան մի լռիր,խոսիր դու ինձ հետ
Աղաչում եմ քեզ մի գնա այսպես
Մամ գոնե ժպտա,գոնե ձայն հանիր
Թե չէ կմեռնեմ այս դաժան ցավից:
Մամ ջան սառել ես ասա ինչ անեմ
Որ քեզ նորից ես կյանք վերադարձնեմ
Օգնիր Տեր Աստված կյանք տուր մայրիկիս
Վերցրու իմ կյանքը ,սիրտս ու հոգիս
Հեռու գնացեք,ձեռք չտաք նրան:
Մի տարեք մարդիկ ,ես չե