Նինոծմինդայի մունիցիպալիտետում ենթակառուցվածքների բարելավման նպատակով ակտիվորեն իրականացվում է վերանորոգման նախագծեր։ Այժմ ասֆալտապատվում է Գանձա գյուղի միջգյուղային ճանապարհի 2 կիլոմետր 77 մետրանոց հատվածը։ Նախագծի արժեքը կազմում է՝ 1 751 714 լարի։ Տվյալ ճանապարհի վերականորոգման նպատակն է լուծել տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրը։ Վերանորոգումից առաջ ճանապարհի վիճակը վատ էր հատկապես ձմռան ընթացքում, ինչը դժվարացնում էր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և տեղաբնակներին զգալի անհարմարություններ էր պատճառում։ Վերանորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-ը։ Նախագծի ավարտից հետո Գանձայի բնակիչները կկարողանան անվտանգ և հարմարավետ տեղաշարժվել նո