Այսօր մենք սկսում ենք Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար ուղերձների շարքը։ Ամուսնությունը և ընտանիքը Տեր Աստծու մտահղացումներն են։ Աստված ամուսնությունը ստեղծել է որպես օրհնություն մարդու համար և դեղամիջոց` միայնության դեմ։ Իսկ ընտանիքը Տերը հոգացել է որպես հոգևորապես առողջ անհատի ձևավորման ու կայացման միջավայր։ Սակայն մեղքի աշխարհ մուտք գործելով՝ մարդը կորցրեց ամուսնության օրհնությունն ու ընտանիքի բժշկարար միջավայրը։
Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ինչպիսի՞ փորձառություն ունես ամուսնության և ընտանիքի առումով։ Լինես ծնող, երեխա կամ ամուսնական զույգի անդամներից մեկը` այսօր ուզում եմ հստակ ընդունես աստվածաշնչյան այն ճշմարտությունը, որ Աստված բժշկություն