Ատամհատիկը հին հայկական ժողովրդական տոն է:
Հնում այն ուներ պտղաբերության եւ առատության խորհուրդ: Տարբեր բարբառներում այն տարբեր բառերով են կոչում.
օրինակ՝
Վայոց Ձորում՝ կեռահատիկ,
Արարատյան դաշտում՝ հատիկ,
Շիրակում՝ ակռահատիկ,
Սյունիքում՝ ատամսուրիկ կամ սեղքահատիկ:
Բայց ինչ էլ կոչեն, ազգագրագետներն այս միջոցառումը համարում են ծես եւ ոչ թե խնջույք: Կարգն այսպիսին էր՝ տան տատիկը նախապես պետք է ընդեղենի եւ ոլոռազգիների խառնուրդ պատրաստեր՝ խաշած ցորենի, սիսեռի, լոբու, գարու հատիկներով: Երբեմն ավելացնում էին նաեւ քաղցր պտուղներ՝ օրինակ չիր, ինչպես նաեւ չարազ: 7 տեսակի հատիկ լցնելու սովորույթը, ըստ ազգագրագետների, պարտադիր պայման չէ ու սնահավատության պես բան է: Հատիկավորները, ինչպես հայտ