Մեր տատիկի սիրտը բարի, Գրպանները՝ մի մառան, Քնքշությունը ողջ աշխարհի Ասես տրված էր նրան։ Գալիս էինք հանդից, դասից, Փայփայում էր սիրով մեզ, Խնձոր, չիր ու չամիչ տալիս, Ասում՝ տատը մատաղ ձեզ։ Բայց մի սնդուկ ուներ տատը, Որը երբեք չէր բացում, Միշտ էլ ամուր կողպեքի տակ, Իսկ բանալին՝ գրպանում։ Ասում էինք՝ սնդուկդ բաց, Տեսնենք ինչ կա նրանում, Նա մերժում էր՝ աչքերը թաց Եվ լուռ մեզնից հեռանում։ Ժամանակը անցավ-դարձավ, Տարավ տատին մեր բարի, Մենք սնդուկին չմոտեցանք, Չբացեցինք մի տարի։ Հաղթանակի օրը եկավ, Լացի միջից ժպտացինք, Հիշեցինք մեր քաղցր տատին Եվ սնդուկը բացեցինք։ Երեք գլխարկ տեսանք այնտեղ, Երեք սև թուղթ, երեք ցավ, Երեք որդու կորուստը ահ՝ Մեր սրտերին ծանրացավ։ Մենք լաց եղանք հոնգուր-