ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Մեր հայրենիք, քո' պատմությունը դարերի,
Վառ ապացույցն է քո' գոյատևման,
Քո մաքրամաքուր անցած վե'հ ուղին
Գիտի' արժեքը հող ու հայրենի։
Հայրենի'ք, դու խոսուն վկան ես եղել,
Դարերից եկած` վկա'ն մեր նախնյաց,
Անվերջ պայքարի', շենացած հողի',
Դու պատմություն ես` եկա'ծ դարերից։
Փոքրիկ անկյունում այս մեծ աշխարհի,
Դու բե'րդ ես եղել` բազմած ժայռերին,
Եվ շառաչյունով միշտ Հայկյան նետի
Վեհորեն կանգնել ես ի՜մ Լեռնահայաստա'ն։
Դավիթներ սերող Հայոց վե'հ լեռներ,
Որ թինկն եք արել խրոխտ ու բարձր,
Դու՜ք, որ Ձեր հզո'ր, կու'ռ բազուկներով
Ընդմիշտ պահում եք Սուրբ հո'ղն հայրենիս։
Սիգապա'նծ լեռներ` լեռ մեր Խուստուփի',
Լեռ մեր Արագա'ծ, լեռ մեր Արայի',
Ո՞ր մեկ թվարկեմ, որի՞ն անտեսեմ,
Որ պահապանն