հովիվ Գրիգոր Սիմոնյան
Մաթևոսի ավետարանի 14:13-21 խոսքերում և Մարկոսի ավետարանի Մարկոս 6:32-44 խոսքերում նկարագրված է, որ Տեր Հիսուս գնաց անապատ՝ վայր, որտեղ ոչ մի բարի բան չկա և մահն է իշխում, բայց ժողովուրդը ոտքով գնաց Նրա ետևից:
Այս մարդիկ, իրոք որ, բացառիկ էին: Նրանք վստահ էին, որ Հիսուսն է կյանքը և առանց վարանելու թողեցին իրենց ապահովությունը՝ քաղաքը, տները, և գնացին Կյանքի հետևից:
Ամենաապահով տեղում՝ տուն, քաղաք, ապաստան, եթե Հիսուս քեզ հետ չլինի, վտանգը մոտ է քեզ:
Մինչդեռ նույնիսկ մահվան իրականության մեջ դու ապահովություն ունես, եթե Հիսուս քեզ հետ է:
Երբեք չես կարող վստահ լինել ո՛չ տանդ, ո՛չ առողջությանդ, ո՛չ ծանոթի վրա. վտանգը կարող է բոլորի հետ պատահել, անկախ սոցիալական դիրքից, կրթությունից և առողջական վիճակից: Բայց եթե վստահես կյանքդ Հիսուսին և գնաս նրա հետևից, ինչ էլ լինի դու ապահովության մեջ կլինես:
Ինչպես Դավիթ թագավորն է ասում Սաղմոս 23:4 «Թեև մահվան շուքի ձորով էլ անցնեմ՝ չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես…»:
Միշտ եղել են, կան ու կլինեն կողքից խոսող մարդիկ, ում համար Աստծուն ճանաչող և հետևող մարդու քայլերը հիմարություն են թվում:
Տեր Հիսուսի հետևից անապատ գնացած մարդկանց կողքին էլ կային այդպիսի մարդիկ, ովքեր, միգուցե, ասում էին՝ դուք գժվել եք, քաղաքից անապատ գնալը՝ անհեթեթություն է: Այդ ճանապարհն իրենց կարծիքով անիմաստ էր:
Բայց վերջնարդյունքն է կարևոր. Տեր Հիսուսի հետևից գնացած մարդիկ ունեցան կյանք և էլ ավելի, ապահովություն, բժշկություն, տեսան ամեն ժամանակների Միակ ու Բացառիկ Ճշմարտությունը: Իսկ խոսացողները մնացին ուղղակի խոսացողներ:
Գնա՛ Հիսուսի հետևից մինչև վերջ, և կունենաս կյանք և էլ ավելի, իսկ չարախոսները ամոթով կմնան:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 6