Ծածուկ սենյակի զորությունը. Դեյվիդ Ուիլքերսոն .  «Բայց դու, երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը և դուռդ փակած աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկումն է. և քո Հայրը՝ որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ» (Մաթևոս 6.6): Երբ այստեղ Հիսուսը խոսեց ծածուկ սենյակ մտնելու մասին՝ Հորը փնտրելու համար, Նա խոսում էր ինչ-որ առավել նշանակալի մի բանի մասին, քան սովորական փակ սենյակը: Հին Կտակարանն ասում է մեզ, որ Աստված բաժանում էր Իր ժողովրդին երկու տեսակի. «Նրանք, ովքեր փնտրել են Ինձ, և նրանք, ովքեր չեն փնտրել Ինձ»: Ճիշտ նույն կերպ էլ այսօր Աստված ունի երկու տեսակի զավակներ. նրանք, ովքեր մշտապես որոնում են Իրեն իրենց ծածուկ սենյակնե