Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը
04:50-ի սահմաններում Opel մակնիշի 34 ՏF 796 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ Նիզանի-Սայաթ Նովա գյուղերի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, այնուհետև շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արբաթ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Արսեն Հովսեփյանը և 23-ամյա Սարգիս Բադալյանը տեղում մահացել են, իսկ 21-ամյա Լևոն Հովսեփյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը:
Մանրամասները`
http://shamshyan.com/hy/article/2016/03/23/80353/