Հանուն Հոր Որդու և Սուրբ Հոգու
Հանուն հայ ազգի փրկության, հանուն ճշմարտության, արդարության, հանուն հաղթանակի կայացման և ամրապնդման, հանուն խաղաղության հաստատման կոչ ենք անում ազգին հայոց գիտակցել այն իրականությունը, որի մեջ սրընթաց ընկղվում է հայի պետականությունը և ինքնությունը:
Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո հայ ազգը դարձի եկավ դեպի իր արմատները և վերականգնեց չարին ընդդիմանալու, նրա առջև չծնկելու, նրա դեմ պատերազմելու և հաղթելու իրեն վերապահված առաքելությունը, որը ժառանգել էր դեռևս Նոյ և Հայկ նահապետների ժամանակներից ի վեր:
Այնպես, ինչպես Հայկ Նահապետը ընդդիմացավ Բելին բաբելոնյան աշտարակաշինության հիմնադրին: Աշտարակ, որը խորհրդանշում էր ըմբոստությունն ու ապստամբությունը Աստծո դեմ, չարի թվացյալ հաղթանակը և ժողովուրդներին իրեն ենթարկելու իրողությունը:
Մեր նախահայր Հայկ Նահապետը ընդվզեց չարի այդ իշխանությանը, հեռացավ դեպի իր հայրենի եզերքը և իրեն հետապնդած Բելին գետնեց հայտնի եռաթև հայկյան նետով, մնալով հավատարիմ Աստծուն և Նոյ նահապետի պատգամներին:
Այսօր բաբելոնյան այդ նույն չարի աշտարակի կառուցողները, խաչակրած արշավանքների կեղծ ասպետները վտանգում են հայ ազգի հոգևոր արժեհամակարգը ու ինքնությունը, էությունն ու նրա Աստվածային կերպը:
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ անհրաժեշտ է կրկին անգամ հավատարիմ լինել Աստծո պատվիրաններին և մեր նախնյաց պատգամներին, երկրպագելով միայն Աստծուն և մերժելով նորօրյա կուռքերին:
Գնահատելով այն իրականությունը, որում գտնվում են այժմ Հայաստանի քաղաքացիները կարելի է արձանագրել, որ չարը իր կամակատարների միջոցով կարողացել է իրավական ամրագրում տալ այյասեռումների օրինականացման գործընթացին-այսպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունել է գենդերի վերաբերյալ օրենքը, ընտանիքում բռնությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքը: Հայաստանը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, առողջապահության նախարարությունը անուղղակի պարտադրում է դեռահաս աղջիկներին կատարելու արգանդի վզիկի դեմ պատվաստումներ և մի շարք այլ իրավական ակտեր, որոնք պատրաստվում են ընդունել: Կառավարությունը առ այսօր նախանձախնդիր է, որպեսզի ալյուրը հարստացվի կոլաթթվով, չնայած հասարակության և մասնագիտական լայն շրջանակների դիմադրությանը վտանգվում է նաև բնակչության կենսաանվտանգությունը: Հայությունը տարբեր ժամանակներում հավատարիմ մնալով Վարդանանց ուխտին, Դավիթբեկյան ուխտին, Ցեղակրոն ուխտին կարողացել է դիմագրավել հայի հոգևոր և ֆիզիկական գոյությանը սպառնացող լրջագույն մարտահրավերներին
Սուրբ Դաշինքը կրկին հորդորում և կոչ է անում յուրաքանչյուր հայի, Հայաստանի քաղաքացու գիտակցել այն ամեն վտանգներն ու որոգայթները, որոնք սպառնում են համայն մարդկությանը և ի մասնավորի հայ ազգի պետականությանը և յուրաքանչյուր անհատի հավատքին ու ինքնությանը:
Եվ չարի դեմ այս պատերազմում հայությունը պետք է սպառազինվի աստվածային զորություններով, որպեսզի դիմագրավի չարի բոլոր հնարքներին և ստեղծած մեխանիզմներին հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, հանուն Տիրոջ կամքի կատարման Երկրի վրա այնպես, ինչպես Երկնքում է: