Այսօր՝ մայիսի 25-ին, վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Նարեկ գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի մոտ 200 բնակիչներ հավաքվել են գյուղապետարանի հարևանությամբ գտնվող փողոցում և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունը և Արարատի մարզպետարանը օգնության ձեռք չեն մեկնում տուժած գյուղացիներին, քանի որ շաբաթ օրը՝ մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով ողջ ցանքատարածությունները, այդ թվում՝ խաղողի, ծիրանի այգիները, գյուղացիների պնդմամբ, 100 տոկոսով վնասվել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Միայն գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ու Արարատի փոխմարզպետը եկան, պռատակոլնին ստացան, իրանց աչքով տեսան կարկուտի հետևանքով ավերված ցանքատարածությունները, սակայն ոչ մի դրական քայլ էլ չի ձեռնարկվել: Մի երկու բերան էլ մեր հետ խոսք ու զրույց արեցին»:
Մանրամասները՝
http://shamshyan.com/hy/article/2015/05/25/54103/