Մի՛ վախեցիր Նժդեհական հաղթանակի բարդ ուղղուց
Ժամանակն է սրտիդ լսես, որ չշեղվես այս ուղղուց:
Քո կամքը թող լինի շատ կուռ, համոզված ես վերելքիդ
Հաղթանակիդ մատույցները քեզ են սպասում գեղեցիկ:
Ու ցեղանենգ շեյթանները թե՝ ֆշշացնեն օձի պես՝
Հաղթանակը քեզ է սպասում գերգիտակից՝ դու գիտես:
Մի վախեցիր անհասկացող խառնամբոխի մաղձերից,
Բարձր է քո նպատակը, եղիր խիզախ բոլորից:
Ինչպես խրոխտ ու հաղթական՝ բարեպաշտ մեր հին նախնիք
Բարձր է քո նպատակը՝ խստաբարո միշտ եղիր:
Փառահեղ մեր նպատակը՝ տարբերելով ցածրերից,
Բարձր է մեր նպատակը, լինենք խիզախ բոլորից:
Բարձր է մեր նպատակը՝ չարքաշությամբ կհաղթենք
Ու առնական մեր կեցվածքը՝ մեր կամքով մենք կկերտենք:
Դարդ էլ չանենք ու չտխրենք, ամեն ինչից փորձ քաղենք
Ցեղի սիրտը իմատության մեծ պաշարով կլցնենք:
Ոգեկոչը մեր հայկական թող, որ թնդա ողջ Հայքում
Ցեղի սիրտը ոգեղինության մեծ պաշարի է սպասում:
Հեշտ ուղիները պարտություն են՝ բարդն է տալիս վեհություն
Գորդյան հանգույց կտրողները միշտ կտեսնեն պարտություն:
Ինքնաճանաչ արմենյաց ցեղ, դու կտեսնես հաղթություն
Ցեղակրոնի գաղափարը տալիս է քեզ վեհություն:
Արիացիր ու մի փոխվրիր, թրթիռներդ բարձրացրու
Հաստատակամ ուշադրությամբ մտքերդ դու զարգացրու:
Այս աշխարհում չկա բարձր ու կատարյալ վեհ մի բան
Քան թևածող արծվի ոգին` հայի սրտում արիական
Այդ արծիվը թռչում է վեր ու նշմարում ոսոխին
Մինչ ոսոխը պայքարում է, որ փչացնի արծվի ոգին:
Քեզ եմ դիմում հայ երիտասարդ՝ ենթատեքստը հասկացի՛ր
Քո ոգում է մեծ գաղտնիքը՝ արծվի պես դու սլացի՛ր:
Ու թե հասավ խոսքս հոգուդ, ու հասկացար ասածս
Կենտրոնացրու միտքդ սրտիդ, որ ստացվի ուզածս ։
Ու դառնալով հաստատակամ աննահանջ, մեր էությամբ
Խստաբարո, խիզախ, չարքաշ՝ անարգելք մեր վերելքը
Կտա մեզ նոր փառք բաղձալի՝ խոկումներով մեր անցյալի
Ցեղահայտ է՝ ահա ՀԱՅԸ կգոչի դա ողջ աշխարհը։
Տիգրան Կարապետյան՝ 30.11.2023