Ամեն մի մարդու ծննդավայրը իր բնաշխարհով, մարդկանցով, ապրելակերպով ու կյանքի ընդհանուր մթնոլորտով նրա համար միշտ մնում է որպես հեքիաթ եւ անկրկնելի հրաշք: Այդպիսին է ինձ համար Լոռվա աշխարհը, իսկ նրանում`Ուռուտ գետի եզրին, բուն Ուռուտի ափին փռված իմ ծննդավայրը` Ուռուտ գյուղը: