«Արցախից լուրե՞ր․․․ կլինեն գրառումներ կարոտի մասին,- ասում է Հունան Թասևոսյանը և հավելու,- Այսօր հումանիստ ձևացող Ադրբեջանը ինը ամիս շրջափակման մեջ է պահել Արցախը, հյուծել արցախցիներին, ապա պատերազմել։ Ստեփանակերտում 24 ժամ չի ընդհատվել օդային ազդանշանի տագնապը»։
«Շատ ենք լսում՝ ինչո՞ւ շտապեցիք դուրս գալ։ Ինչպե՞ս պատկերացնել ինտեգրացիան, երբ ունենք Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ցեղասպանությունները, 2016-ին Թալիշում ծերերի խոշտանգումները, 44-օրյայի և վերջին հարձակման ժամանակ թշնամու վայրագրությունները։ Կան վկայություններ, որ ադրբեջանցիները դանակներով խոշտանգել են երեխաներին, ծաղրել, նսեմացրել ու գերեվարել կանանց։ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է»,- ցավով նշում է է ԱՀ ՆԳՆՈ Հանրային կապերի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը, ով իր տեսածի ու ապրածի մասին շատ զուսպ վկայություններ է տալիս։