Ծանր պայմաններում ապրող գյումրեցի 13 ընտանիքի բնակարաններով ապահովելու համար դրամահավաք է սկսվել: Նախաձեռնությունը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանինն է: «Լուսանկարիչ էղնելով ես մարդկանց տներ կերթայի, կտեսնեի՝ մարդիկ ինչպես կապրեին, որոշեցի այդ ամեն ինչը ցույց տալ, որ ինչ-որ ձև այդ վիճակը փոխեմ»,- ասում է Հայկը:
Չնայած երկրաշարժից անցել է 27 տարի, բայց վագոն-տնակներում ապրողներ կան, ոմանց համար էլ կացարանի այս տեսակը երազանք է:
«Եթե իրենց տնակ տաս, իրենք ամենաերջանիկ մարդը կեղնին, մարդիկ պանելների արանքը կապրեն: Ես նույնիսկ մեկին էի նկարել, որն անցած տարի ցրտից մեռավ: Մեռնողների թիվը կարող է շատանալ, որովհետև պայմաններում, որ իրենք ապրում են, այլանդակություն է»: