Գյումրեցիները վերջին հրաժեշտն են տվել ապրիլի 1-ի լույս 2 -ի գիշերը Ջաբրայիլում զոհված փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանին: Նա հերոսացավ` իր կյանքով ապացուցելով, որ հայ սպան մարտնչող է ու պատրաստ է մինչև վերջ կանգնել իր զինվորների կողքին: Ալեքսանն ամուսնացած էր, երկու երեխայի հայր: Փոխգնդապետին հուղարկավորությունից առաջ հրաժեշտ են տվել ոչ միայն հարազատներն ու բարեկամները, ծառայակիցներն ու ընկերներն, այլև քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ: Ցավը ոչ միայն Ալեքսանի հարազատներինն է, այլև ամբողջ ազգինը: