ՔՈ ՁԱՅՆԸ
http://www.galatv.am/
Բանակ-ընտանիք կապը կայուն հիմքերի վրա դնելու համար Արցախի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նոր նախաձեռնության: Այն է՝ անցկացնել հանդիպումներ բանակի հրամանատարական կազմի ու զինծառայողների ծնողների հետ: Մեկնարկը տրվեց Գյումրիից: Լեռնային Ղարաբաղում ծառայող 123 զինվորներ՝ հրամանատարների եւ Արցախի պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այցելել են Գյումրի ու հանդիպում անցկացրել: Հնչել են տարբեր ելույթներ, կատարվել են պարգեւատրումներ: Այնուհետեւ Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Արցախի բանակի մարտունակությանը, ադրբեջանական դիպուկահարների գործողություններին, ինչպես նաեւ ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու կողմից օրերս արված հայտարարությանը: