Հայոց հիմներգը
Ելիր Հայ թմբիրից նենգադիր,
Չավերվի, որ դրախտ քո երկիրն,
Մասնատ է վաղեմի հայրենիդ,
Անհաս է կանչը քո Արարչիդ,
Մարել է փառքդ առ երկնահաս`
Պղծում է ծպտյալը պատուհաս:
Պիտ շտկես կուռ կամքով քո Հայկյան,
Ջնջխես Հայզարկով հաղթական,
Շունչը թյուր անտեսիվ ոսոխի
Առհավետ, որ սպառվի ու հեղձվի
Որ իշխի ձիրթագդ Արայան,
Որ կռի բազուկդ շինական,
Որ ծաղկի մայր հողդ Հայկական,
ՈՒ կերտվի որդուդ վառ ապագան:
խոսք Լեւոն Պողոսյանի
երաժշտ. Արսեն Համբարյանի