Հայաստանում կան մարդիկ, ովքեր ժողովրդավարությունը հակադրում են անվտանգությանը. նրանք ասում են՝ մի քննադատեք իշխանություններին, քիչ խոսեք մեր ներքին խնդիրների մասին, միտինգներ մի արեք, որովհետև թշնամին մեզ հետևում է և կարող է օգտվել առիթից: Ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին: