Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Առավոտյան ժամը
07:00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում ճանապարհին առաջացած 1 կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն վատացել էր ուղևորներից մի կնոջ ինքնազգացողությունը և կարճ ժամանակում ժամանած շտապ օգնությունը նրան տեղափոխեց հիվանդանոց:
Մանրամասները՝
http://shamshyan.com/arm/QE40sqQz26.html