Տարօրինակ գոլ է գրանցվել Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Հոֆենհայմ» - «Բայեր» հանդիպման ժամանակ։ Հյուրերի հարձակվող Շտեֆան Կիսլինգի գլխով հարվածից հետո գնդակը հայտնվել է տանտերերի դարպասում։ Տեսանյությում երեւում է, որ այն ցանցում է հայտնվել դարպասի արտաքին կողմից։
Հիշեցնենք, որ «Բայերը» հաղթել է 2։1 հաշվով, ինչի շնորհիվ գլխավորել է մրցաշարային աղյուսակը։