ՀՈԳՈՒ ՄԵՂԵԴԻ
Դու իմ սիրո երկարաշունչ համբույրի երգ,
Դու իմ սիրո նոր պատարագ,
Դու իմ երգի ուրախ հնչյուն ,
Իմ աղոթքի, իմ ծնրադիր լուռ խնդրանքի Նոր թողություն։
Այբուբենիս մի նոր տառն ես,
Սիրո մտքիս մի նոր բառն ես։
Հոգուս երգի իմ մուսան ես,
Դու իմ վերքի բալասանն ես։
Իմ աշխարհի Տիրուհին ես,
Կապտակամար իմ երկնքի
Սիրո կարմիր Արեգակն ես,
Իմ նոր կյանքի գրքիս էջն ես,
Ու իմ մաքուր, Հրեշտակն ես․․․
Համբույրդ տուր առնեմ շուրթիս,
Անմահանամ նրա բույրից,
Վերջալույսի երգը շուրթիս,
Վաղորդայնի լույսը աչքիս
Սիրեմ, ապրեմ ու արարեմ,
Ու կարոտիս կիրքը մարեմ։
Աստվածուհիդ իմ Տաճարի,
Խունկի բույը պատարագի,
Ատրուշանի իմ վառ կրակ,
Իմ երկնքի փայլ Արեգակ։
Սիրում եմ քեզ, շատ եմ սիրում,
Աղոթում եմ ու աղերսում,
Գթա խենթիս ու ինձ ներիր,
Առ թեւերիդ ու հեռացիր․․․
Արա Նախշքարյան