Տեսանյութը նկարահանվել է Ախալցիխեի շրջանի Սուխլիս գյուղում 2009 թ.-ին՝ գյուղի 180 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Պարում են գյուղի տարեցները, որոնց նախնիները Արևմտյան Հայաստանի Կարնո (Էրզրում) գավառից են և Սուխլիսում (Սխվիլիսիում) բնակություն են հաստատել 1829 թ․ հոկտեմբերի 1-ին՝ Կարնո հայոց Հոգևոր թեմի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ կազմակերպված գաղթի օրերին՝ ի թիվ Ախալցիխեում և հարակից շրջաններում պաստանած 6000 ընտանիքների։ Սուխլիսում բնավորվել է 20 ընտանիք, որից 17-ը Հինձք գյուղից, իսկ երեքը՝ Էրզրում քաղաքից։
Ներկայացվող պարերն են՝ Եդ ու առաջ, Կլոր պար (Աստվածածնա պար, Յայլի պար), Ֆնջան (ֆինջան), և Քոչարի: