Իսպանական Սուպերկլասիկոյից առաջ Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր գոլերը, որոնք նա խփել է «Բարսելոնայի» դարպասը:
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: «Բարսելոնան» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» երկրորդ տեղում է՝ 24 միավոր: