Աջակցելով մեզ Patreon-ում՝
https://www.patreon.com/5tvchannel ՝ դուք կմասնակցեք մեր նոր պրոյեկտների իրականացմանը։
#ջրի_խնդիր #5tv
Թալինի սահմանամերձ Գյալթո և Հակո գյուղերում ամառ-ձմեռ ջրի կարոտ են բնակիչները: Ժամանակին եզդիական մեծ համայնք էր ապրում Թուրքիայի հետ սահմանակից այդ երկու գյուղերում: Հիմա հազիվ 14 շենից է ծուխ դուրս գալիս Գյալթոյում: Բայց վտանգ կա, որ գյուղը կդատարկվի, եթե ջրի հարցը չլուծվի:
Բնակիչներն ասում են՝ իրենք դեռ մի կերպ ծարավը հագեցնում են, Թալինից են ջուր բերում, բայց ի՞նչ անեն կենդանիների հետ: Արոտավայրերում ջրափոսերը ցամաքել են:
Բաժանորդագրվեք մեզ՝
https://bit.ly/3bkDOMt