Հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը գումար է փոխանցել Արմավիրի մարզետարան, որպեսզի հոգան հոկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում՝ նախկին դատարանի շենքում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով փողոցում հայտնված բնակիչների հոգսերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, բնակիչներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին հայտնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից, ովքեր, ըստ բնակիչների, ոչ մի անգամ չեն փորձել օգնության ձեռք մեկնել իրենց. «Մենք կառավարությունից ու մարզպետարանից ոչինչ չենք ուզում՝ թող մեզ միայն տան 4 պատ, մենք մեր հարցերը կլուծենք։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում մարդիկ բնակվեն վրանում, վրանն էլ մենք ենք մեր ուժերով ճարել և վարձակալական հիմունքներով վերցրել ենք։ Կառավարությունը, ի լուր աշխարհի, հայտարարեց, թե իրենք հոգում են մեր խնդիրները։ Դրանց խոսքերն ամպագոռգոռ են, օդ դուրս եկան։ Ո՛չ մարզպետին ենք հավատում, ո՛չ քաղաքապետին, տո, ո՛չ էլ կառավարությանը։ Թողես, մենակ շոուով զբաղվեն։ Մանրամասները`
http://shamshyan.com/hy/article/2017/10/28/1080893/