28 օգոստոսի, 2021 թվական։ Այս օրը պետք է կայանար լեյտենանտ Գեւորգ Կիրակոսյանի՝ Կոմանդորի հարսանիքը, սակայն վերջին դաժան պատերազմը փոխեց նրա ճակատագրի ընթացքն ու ընդահատեց երկրային կյանքը։ Եվ որպեսզի օրը կրկին Գևորգինը լինի, նրա ընտանիքը դեռ ամիսներ առաջ էր որոշել՝ իրենց որդուն նվիրված հուշաղբյուրի բացման արարողությունը օգոստոսի 28-ին անել։