Ալավերդու թաղամաս համարվող Ակներում ապրում են գյուղացու հոգսերով. տարվա այս շրջանում հող են մշակում, անասունների ձմեռվա կերի հարցը լուծում: Ակների սար տանող ճանապարհն արդեն գրեթե ամբողջությամբ անանցանելի է դարձել: Այն վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցերն Ալավերդու համայնքային բյուջեն չունի: Ակներեցիներն արդեն հույսները կտրել են սարի ճանապարհից էլ, սարերի խոտհարքներից էլ: Փոխարենը խոտհարքների են վերածել գյուղի վարելահողերը: