[VIDEO] Մեսսիի գիտաֆանտաստիկ գոլից անցել է 10 տարի
2007թ. ապրիլի 18-ին Արքայական գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» ընդունել էր «Խետաֆեին»: Չավին բացեց հաշիվը առաջին խաղակեսին` դաշտի մեջտեղից խփած գոլով, որից հետո 19-ամյա Մեսսին արեց այն, ինչը անհավանական էր:Առաջինը Մեսսին անցավ ձախ պաշտպանին` Խավիեր Պարեդեսին: «Ես կարող էի խախտել կանոնները այդ պահին և կանգնեցնել նրան, բայց չարեցի դա դեղին քարտ չստանալու համար», – հիշում է Պարեդեսը Goal.com-ին տված հարցազրույցը: «Ես չէի պատկերացնի, որ նա այդպիսի բան կանի»: Հետո Մեսսին անցավ կիսապաշտպան Նաչո Պերեսին: Նա գնդակը Պերեսի ոտքերի արանքով անցկացրեց: «Ես կցանկանայի պարզաբանել, որ գնդակը կպել էր ոտքերիս և ամեն ինչ այդքան էլ հարթ չէր, ինչպես միշտ լինում է Մեսսիի մոտ,- հպարտանում է Պերեսը:- Ես կարող էի նրան հասնել և ձեռքով կանգնեցնել: Երբ նա հասավ տուգանայինի մոտ, ես արգելափակեցի նրա շարժումը դեպի աջ, բայց նա ինչ-որ եղանակով կարողացավ գնալ ձախ»:Հետո Մեսսիին սպասում էին Ալեքսիս Պուանոն և Դավիթ Բելենգերը, ով սահընկում էր արել: «Ես մի փոքր հարվածել էի գնդակին, բայց դա շատ թույլ էր ստացվել»,- հիշում է պաշտպանը:Մեսսին արդեն տուգանային հրապարակում էր: Դարպասապահ Լուիս Գարսիան դուրս եկավ դարպասից, բայց արգենտինացին հեշտ անցավ նաև նրան:Վերջին մարդը, ով կարող էր փրկել իրավիճակը, դա աջ պաշտպան Դավիթ Կորտեսն էր, նետվեց պաշտպանել դատարկ դարպասները: Նա մտածում էր, թե Մեսսին կհարվածի ներքևով, սակայն Մեսսին նրան էլ կարողացավ խաբել և հարվածեց վերևով: «Վիրավորական էր հայտնվել այդպիսի իրավիճակում, բայց մենք այդ պահից հետո Մեսսիի կողմից տեսել ենք ավելի հիասքանչ գոլեր»,- վստահ է Կորտեսը:Ամենահետաքրքիրն այն է, որ «Բարսելոնան» հաղթել էր այդ խաղը 5:2 հաշվով, բայց չէր անցել եզրափակիչ: Պատասխան խաղին «Խետաֆեն» հաղթեց 4:0 հաշվով:« Շատերը մոռանում են դրա մասին,- ասում է Բելենգերը: – Այդ գոլը մեզ համար դարձավ մեծ մոտիվացիա, և մենք կարողացանք ուղղել իրավիճակը»: