Երգը նվիրվում է Ապրիլյան հերոս Գոռ Կիրակոսյանի հիշատակին , ով քառորյա պատերազմում տղերքին հաց հասցնելու ճանապարհին զոհվել է ,, րոպեներ անց հայտարարվել է հրադադար...
ՄՈՐ ԵՐԳԸ ԶԻՆՎՈՐԻՆ
Կարմրում էր սև այգին արյամբ այգեպանների
Գոռս էլ որդիս մեջն էր պահապանների
Գառ խոստացա մատաղի
կռվից հետո կատաղի
Որ ուղարկեմ Մադաղիս
Զինվոր իմ տղիս
Թեժ պահերին այդ կռվի դիրքեր հաց տարավ
բայց որդիս գառի դերն առավ
Թեժ պահերին այդ կռվի դիրքեր հաց տարավ
Բայց որդիս ախ էլ հետ չեկավ
Կարմրում էր սև այգին արյամբ այգեպանների
Գոռս էլ որդիս մեջն էր այգեպանների
Հացը հասավ տղերքին
Լուրը հասավ ամենքին
Ձայնը հասավ ականջիս
որ զոհ դարձավ որդիս
Դեռ կա գառը մատաղի կռվից հետո կատաղի
Որ խոստացա իմ տղիս կուղարկեմ Մադաղիս
Խոստացածս ես կանեմ պատերազմ է դեռ քանի
Գառը մատղեմ կուղարկեմ
Որդիս ով՞ տանի
Հաց կհասնի տղերքին չէ ՞որ դու ունես եղբայր
Մահ կտանի թուրքերին ինձ պես ամեն որդու մայր: