Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում ապաքինվող 2 զինծառայողներին այցելել է Արցախի նախագահը: Ազգն իր զինվորի սխրանքներով հպարտանում ու քաջալերվում է,- նշել է Բակո Սահակյանը:
Արցախի ղեկավարը վստահեցրել է, որ արվում է ամեն ինչ` վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Բուժումն իրականացնում են հայաստանյան և արտասահմանյան բարձրակարգ մասնագետների հետ խորհրդակցելով: