Դաս 1-ում Ջոնը խոսում է այն մասին, թե Ով է Սուրբ Հոգին և, թե ինչպես կարող եք ճանաչել Նրան:
ԴՈՒՔ ԳԻՏԵՔ ՆՐԱ ՄԱՍԻՆ
ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՃԱՆԱՉՈՒՄ ԵՔ ՆՐԱՆ
Աշակերտները երեք տարի շարունակ Հիսուսի հետ էին: Նրանք քայլում էին Հիսուսի հետ և լսում այն ամենը, ինչ Նա ասում էր իրենց: Այնուամենայնիվ, Հիսուսն Իր ամենամտերիմ ընկերներին ասաց, որ Ինքը պետք է թողնի նրանց, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա գալ, և որ նրանց համար ավելի լավ կլինի, եթե Ինքը գնա (տե՛ս Հովհ. 16.7,13,14): Եթե սա ճշմարիտ է աշակերտների համար, ովքեր ամեն օր Հիսուսի հետ էին, ապա որքա՞ն ավելի մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգին գործուն մասնակցություն ունենա մեր կյանքերում:
Ցավոք, Սուրբ Հոգուն հաճախ սխալ են հասկանում. շատերն անտեղյակ են, թե Ով է Նա և ինչպես է հայտնվում մեզ: Սուրբ Հոգին հաճախ պատկերվում է որպես «տարօրինակ» մի երևույթ, բայց Աստվածաշունչը պարզորեն ցույց է տալիս, որ Նա անանձնական էակ չէ: Սուրբ Հոգին Անձ է, Ով խոստացել է` երբեք չհեռանալ ձեզնից: Այս ինտերակտիվ գրքում Ջոն Բիվերը ձեզ հրավիրում է անձամբ հայտնաբերել Եկեղեցում ամենից անտեսված և սխալ հասկացված անձնավորությանը` Սուրբ Հոգուն:
www.CloudLibrary.org