Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեվելք ընկած պետական սահմանին այսօր, վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայկական կողմն ունի 3 զոհª երկու զինվոր եվ մեկ սպա: Մարտերի արդյունքում հակառակորդը կրել է մինչեւ 7 զինծառայողի կորուստ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: