Հայկական զինուժը համալրվում է նոր զինատեսակներով: Հայ-ռուսական վարկային նոր համաձայնագրով հնարավորություն է ստեղծվում ձեռք բերել բացառիկ զինատեսակներ: Ռուսաստանի ներքին գներով ու արտոնյալ պայմաններով զենքի մատակարարումը կհարստացնի մեր զինանոցն ու զսպաշապիկ կլինի Ադրբեջանի համար: Օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր մատակարարելու հարցին այսօր անդրադարձել էր ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ նման պայմանագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Գործակալությունը նաև հիշեցրել է, որ Իսկանդեր-M-ը կարող է ոչնչացնել 500 կմ շրջագծով գտնվող օբյեկտները: Աննա Բալյանն ուսումնասիրել է համալրվող ռազմական տեխնիկայի նոր հնարավորությունները: