Ռազմաճակատում վիճակը ոչ միայն լարված է այլև ծանր ու օրհասական, սակայն մեր զինվորներն ու կամավորները կենաց ու մահու կռիվ են մղում։ Շատ կարևոր է, որ այսօր լինենք զինվորի կողքին, ոչ միայն մենք, այլև ՀՀ իշխանությունները ու իշխանավորները։ Սա հենց այնպես չեմ ասում, որովհետև չի բացառվում, որ կրկնվի 1994 թվականի դավաճանությունը, նկատի ունեմ Արցախյան պատերազմը ու Բիշքեկի խայտառակ զինադադարը, որը դավաճանություն էր բարձր մակարդակի։ Աստված չանի թե այս պատերազմը ժառանգություն թողնենք մյուս սերունդներին, այլապես Հայաստանը կործանարար աղետի առջև կկանգնի։ Այս պատերազմը պետք է վերջացնենք մեր հաղթանակով, այլապես մեր այսքան զոհերը ու սխրագործությունները գրոշի արժեք չի ունենա։ Շատերը չեն պատկերացնում, որ Ադրբեջանի այս նախահարձակ լինելու գլխավոր մեղավորը մենք ենք, մեր ապաշնորհ նախկին ու ներկա ղեկավարները, որոնք երեսուն տարի ոչինչ չարեցին բանակի հզորացման համար, փոխարենը ազերիները երեսուն տարի շարունակ զինվեցին ու ուժեղացան։ Իսկ մեր տականքները հույսները դրեցին մեր զինվորի վրա, եղածը եղած է, ոչինչ հնարավոր չէ անել, սակայն այդ հանցանքների մեղավորները դեռ անպատիժ են ու ցավալին այն է, որ Արցախում են ու մեր զինվորի թիկունքին, նրանց ներկայությունը վտանգավոր է ճակատում կռվող մեր հերոսների համար, որովհետև չի բացառվում, որ նրանք կրկին սեփականաշնորհեն մեր հերոսների հաղթանակը, երկու անգամ դա արդեն եղել է, մեկ Արցախյան պատերազմի ժամանակ, մեկ Ապրիլյանի։ Երբ իրենց դավաճանությունը նրանք ներկայացրեցին հաղթանակ։ Սակայն այս պատերազմը ավելի արյունալի է, ու կիսատ թողնել առանց ավարտելու այն ավելի մեծ ու ճակատագրական կլինի հայ ժողովրդի համար։ Ոչ մի զինադադար, կամ ավարտում ենք այն, կամ կռվում ենք մինչև վերջ․․․ Մեռնել պետք չի հայրենիքի համար, պետք է ապրել, կռվել ու պայքարել, մեր թշնամին արդեն կողմնորոշվել է, կողմնորոշվենք մենք նույնպես, Հաղթենք ապրելու և հզորանալու համար։ Այն քաղաքական գործիչները, որոնք ժամանակին թալանել են ու կողոպտել են երկիրը, թող աշխատեն լռել։ Ամեն օր Արամ Սարգսյանի ու դրա պես տականքներին ենք տեսնում էկրաներին․․․ Ինչ է չգիտեի՞ք, որ նրա ընտանիքի կողմից հազարավոր ազատամարտիկներ նահատակվեցին Արցախյան պատերազմի ժամանակ ռազմաճակատում, գեներալների ուսադիրներով հանցագործներ են ելույթ ունենում, ինչ է չգիտեի՞ք, որ նրանց ձեռքի գործն է, որ երեկ ու այսօր զոհվում են մեր պատանիները։ Բավական է նրանց հերոսացնեք, հերոսները հիմա ռազմաճակատում են ու թիկունքում, որոնք զինվորի հոգսով ու ցավով ոչ միայն տառապում են, այլև օգնում են ինչով կարողանում են։ Հայաստանի քաղաքական գործիչներին, դիվանագետներին ու բարձրաստիճան զինվորականներին կոչ եմ անում, չգնալ դավաճանության ու զինադադարի, քանի դեռ պատերազմի իր վերջնական ավարտին չենք հասցրել, Այն մարդը, որը կխոսա զինադադարի մասին հայրենիքի դավաճան է, մեր զոհերը վրեժի համար չեն նահատակվել, նրանք ընկել են հանուն հայրենիքի ու հանուն հաղթանակի։
Մենք պետք է արագ այս պատերազմը հասցնենք հաղթական ավարտին, այլապես ամիսներով ձգվող պատերազմը մեզ ոչ միայն արյունաքամ կանի, այլև բարոյապես կսպանի, ժամանակը մեր դեմ է գործում, հուժկու հարված ու հաղթանակ։ Չկրկնենք նախկին սխալները, այլապես եկող եսրունդները, պատմությունը ու ժամանակը մեզ չի ների։ « Մենք չենք սիրում զինադադարը ներքին ճակատների վրա, որովհետև սովոր ենք ծունկի գալ արտաքին թշնամու առաջ: Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն »: Գարեգին Նժդեհ
Գեհենի Առաքել 08․10․2020
«Շարունակական դառնալով՝ պատերազմը դադարում է պատերազմ լինելուց »: Ջորջ Օրուել